Նորություններ
ԱՍՀ նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն
ապրիլի 11, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերի իրականացման արդյունքներին․ քննարկվել են «Spark.work» նորարարական հարթակի ներդրման ու կիրառման ընթացքին, ինչպես նաև նախարարության այլ առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։