ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայաստան նախագիծ» (The Armenia project (TAP)) կազմակերպության ներկայացուցիչների հետ
սեպտեմբերի 24, 2024
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայաստան նախագիծ» (The Armenia project (TAP)) կազմակերպության խորհրդի անդամներ Արդա Նազերյանի և Տատյանա Դեր-Ավեդիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները․ «Հայաստան նախագծի» խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախային ծրագրերը։ Վերջիններս նշել են, որ կազմակերպության գործունեության առանցքում են հաղորդակցության էկոհամակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ Հայաստանի մասին համընդհանուր իրազեկվածության բարձրացումը՝ սեմինարների, ուսումնական ծրագրերի և տեղեկատվական միջոցառումների միջոցով:
Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել հաղորդակցության ոլորտում ԱՍՀ նախարարության մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերի հանրային իրազեկվածության բարձացման ուղղություններով։