Նորություններ

Երեխաների խնամքի հաստատությունների սաները մասնակցել են «Մանկության աշխարհ EXPO 2025» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

հունիսի 06, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատությունների սաները մասնակցել են «Մանկության աշխարհ EXPO 2025» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Միջոցառումը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել երեխաների լիարժեք զարգացումն ու կյանքի որակի բարձրացումը։

Ցուցահանդեսին հաստատությունների կողմից ձևավորված տաղավարներում ներկայացվել են սաների ձեռքի աշխատանքները՝ նկարներ, կավե և ձեռագործ իրեր, խաղալիքներ ու դեկորատիվ առարկաներ։ Սաներն այցելուներին անձամբ ներկայացրել են իրենց աշխատանքները, պատմել դրանց պատրաստման եղանակների մասին, ինչպես նաև ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված այլ ընկերությունների ծառայություններին ու ապրանքներին։