Նորություններ
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաներին այցելել են Հայաստանի և Չեխիայի ԱԺ նախագահները
փետրվարի 01, 2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։
Հյուրերը շրջել են հաստատությունում, զրուցել սաների հետ, ծանոթացել նրանց մատուցվող ծառայություններին, դիտել երեխաների երաժշտական բեմադրությունները:
Կենտրոնի սաները հյուրերին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները, ընդունել ԱԺ նախագահի կողմից իրենց համար նախատեսված նվերները՝ գրքերն ու ճանաչողական խաղերը։