Նորություններ
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության նոր գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի անաշխատունակ անձանց համար
հունիսի 23, 2025
Այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։
Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։
Միջոցառումը նախատեսում է գործատուներին տրամադրել աջակցություն, եթե կներկայացնեն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրեր հետևյալ ոլորտներում՝
Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի/վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե այն առնվազն 3 տարի գործունեություն է իրականացնում սահմանված ոլորտներում և եթե ունի տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունն առաջարկում ենք սահմանել 3-ից 12 ամիս։
Գործատուն շահառու անձանց հետ կկնքի աշխատանքային պայմանագիր և 1 մարդ/օր աշխատանքի համար գործատուին կտրամադրվի 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ հարկերը, այսպիսով՝ ամսական կտրվածքով գումարը կկազմի շուրջ 73,000 դրամ։
Հիշեցնենք, որ նույն այս նպատակով նախորդ Կառավարության նիստի շրջանակում հաստատվել է զբաղվածության ևս մի ծրագիր, որի շրջանակում սահմանվել է գործատուներին 3 ուղղությամբ աջակցություն` անապահով ճանաչված շահառուների մասնագիտական ուսուցում կամ վճարվող աշխատանքային պրակտիկա ապահովելու կամ անմիջապես աշխատանքի ընդունելու դեպքերում։