Նորություններ

Խնամքի ցերեկային ծառայություններ՝ երեխաներին․ այս պահին ծառայություններից օգտվում է 3300 երեխա

հունիսի 10, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։

Անհրաժեշտ ծառայությունների տրամադրումն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակով պետական բյուջեից 2025 թ համար հատկացվել է 477 մլն 765 հազար դրամ․ տրամադրվող ծառայություններից այս պահին օգտվում է  3300 շահառու։

Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։  Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ: 

2025 թ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

·   «Ձեզ համար» (Արարատի մարզ, հեռ 091 68 20 21)

·  «Երեխաների աջակցության հիմնադրամ» (Կոտայքի մարզ, հեռ 093 894 276)

· «ՍՕՍ-մանկական գյուղեր» (Երևան, Կոտայքի և Տավուշի մարզեր, հեռ 060 533 388)

· «Վորլդ Վիժն Հայաստան» (Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի մարզեր, հեռ.095 005 194)

· «Լիարժեք կյանք» (Լոռու մարզ, հեռ 093 58 58 44)

· «Մանկական զարգացման հիմնադրամ» (Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ Վայք և Արենի համայնքներ, հեռ 096 004 181, 091 004 383)

· «Հայկական Կարիտաս» (Արարատի  և Գեղարքունիքի մարզեր, հեռ   077 788 618)

· «Գործընկերություն և ուսուցում» (Սյունիքի մարզ, հեռ 094 201 817)

· «Ընտանիք և համայնք» (Շիրակի և Արմավիրի մարզեր, հեռ 093 631 970),

· «Խաչմերուկ» (Շիրակի մարզ, հեռ 091 88 57 22),

· «Առաքելություն Հայաստան» (քաղաք Երևան, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, հեռ 096 00 27 47),

·  «Արմավիրի զարգացման կենտրոն» (Արմավիրի մարզ, հեռ 094 50 20 39),

· «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Տավուշի մարզ, հեռ 099 405 519)

· «Գորիսի նոր սերունդ» (Գորիս համայնք, հեռ093 118 086)։ 

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ ցերեկային խնամքի ծառայության կենտրոն։