Նորություններ
Խորհրդատվական հանդիպում՝ ԱՍՀ նախարարության 2025 թվականի բյուջետային գործընթացի փուլերի ներկայացման նպատակով
հունիսի 06, 2024
Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի աջակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդատվական հանդիպումը։
Քննարկմանը մասնակցել են Աժ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները, ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ղեկավար Ջորջ Ասատիանին, նախարարության աշխատակիցներն ու քաղհասարակության անդամներ։
Հանդիպման նպատակն էր հասարակական կազմակերպություններին ներկայացնել նախարարության 2025 թվականի բյուջետային գործընթացի փուլերը. ծանոթացնել բյուջեների հաղորդակցման միջազգային ուղեցույցներին, Հայաստանում բյուջեի հաղորդակցման ավանդական և նորարարական պրակտիկաներին, 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի հաղորդակցման արշավի արդյունքներին։
Բանախոսներն անդրադարձել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի համար մշակված քաղաքացու բյուջեի նախագծին, պրակտիկ կիրառության ուղիներին, մշակված հանրային ֆինանսների մասին տեղեկատվությունը հանրությանը հնարավորինս պարզ եղանակով փոխանցելու գործիքակազմին, ինչպես նաև բյուջետային հաջորդ փուլերում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունների և ընթացակարգերի մեխանիզմներին։