Նորություններ
Կազմակերպությունների ներգրավում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրի շրջանակում ծառայությունների մատուցման նպատակով
մարտի 03, 2026
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող կազմակերպությունները կարող են դիմել և կնքել հրապարակային օֆերտայի պայմանագրեր։
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և կնքելով պայմանագիր՝ ներառվել միջոցառման շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկում։
Ծրագրի շրջանակում բիզնես ուսուցման և ուղեկցման աշխատանքների կազմակերպման համար կազմակերպությանը վճարվում է՝
• յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,
• յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։