Նորություններ

Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը

դեկտեմբերի 18, 2025
Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։
 
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ նպաստելով թեմայի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
 
Մրցանակաբաշխությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանով հաստատված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգի» համաձայն։
 
2025 թվականին մրցանակաբաշխությանը ներկայացվել է 7 հայտ, որից 2-ը՝ «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում, 5-ը՝ «Հեռուստատեսային/ռադիո արտադրանք» անվանակարգում։ Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը ստացել են դրամական խրախուսում։