Համակարգում առցանց դիմումի առկայության դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերում նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա
մարտի 04, 2024
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։
Եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա ՆՈՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։
Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝
· վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում՝ անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ,
· երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ։