Նորություններ
Հանրային քննարկումներ՝ ԱՍՀՆ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ
ապրիլի 08, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) արդյունավետության ու դրանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացի ապահովման նպատակով կազմակերպվելու են հանրային քննարկումներ։
Քաղաքացիական հասարակության, մասնագիտական խմբերի, հիմնադրամների, ասոցիացիաների և այլ միավորումների ներկայացուցիչների հետ քննարկումները կազմակերպվելու են մինչև 2026 թվականի հունիսի 1-ը։
Նախարարության հետ համագործակցող գործընկերները նախապես կտեղեկացվեն հանրային քննարկումների կազմակերպման օրակարգին։
Նախարարության 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/budget-item/4:
Հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության, շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ քննարկումների կարևորությունը՝ խնդրում ենք մինչև 2026թ․ հունիսի 15-ը նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել press@mlsa.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «2027-2029 ՄԺԾԾ հայտ - Առաջարկ-դիտարկում»։