Նորություններ

Հանրային քննարկումներ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչների նախագծերի վերաբերյալ

դեկտեմբերի 03, 2025

Դեկտեմբերի 8-ին՝ «Անի Գրանդ» հյուրանոցում (ք Երևան, Հանրապետության 65) տեղի կունենան հանրային քննարկումներ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաների խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչների նախագծերի վերաբերյալ։

․ Ժամը 10։00-ին կմեկնարկի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումը․ կներկայացվեն տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սննդի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպությունների տարածքի սահմանաչափերի, հաստիքային միավորների նորմերը և նվազագույն պահանջները: 

Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/6F5Fg72JiFZcYF8S8 հայտերը կընդունվեն մինչև դեկտեմբերի 5-ը, ժամը՝ 17։00-ն։

  Հանրային քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև Zoom հարթակով` https://unicef.zoom.us/j/94385301061 (Password: 542913)

․ Ժամը 14։00-ին տեղի կունենա երեխաների խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումը․ կներկայացվեն երեխաներին տրամադրվող սննդի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպությունների տարածքի սահմանաչափերի, հաստիքային միավորների նորմերը և նվազագույն պահանջները: 

Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/P9ahTypi99CEZGCc6 հայտերը կընդունվեն մինչև դեկտեմբերի 5-ը, ժամը՝ 17։00-ն։ 

  Հանրային քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև Zoom հարթակով` https://unicef.zoom.us/j/93128388356 (Password: 723306)

     Նախագծի մշակումը և հանրային քննարկումը կազմակերպվել են Հայաստանում Յունիսեֆի գրասենյակի աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։