Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը կընդլայնվի

նոյեմբերի 27, 2025
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը կընդլայնվի։
 
Ըստ այդմ, ցանկը կհամալրվի հետևյալ պարագաներով՝
․ ազդրի միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզներ,
․ ինքնասպասարկման և խնամքի համար նախատեսված աջակցող միջոցներ, 
․ հաղորդակցման համար նախատեսված աջակցող միջոցներ՝ իրենց ծրագրային ապահովումներով, 
․ շարժունակության ապահովման համար նախատեսված աջակցող միջոցներ,
այլ աջակցող միջոցներ։
 
2026 և 2027 թթ․ պետական հավաստագրերի հիման վրա կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսոր, ինչպես նաև անվասայլակների նոր տեսակներ։
 
Աջակցող միջոցների ցանկի ընդլայնումը հնարավորություն կտա ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքը, ընդլայնել նրանց մասնակցությունը համայնքային կյանքին և նպաստել սոցիալական ներառմանը։