ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը այցելել են ՄՍԾ Վայքի վերակառուցված տարածքային կենտրոն
սեպտեմբերի 05, 2024
Միասնական սոցիալական ծառայության Վայքի վերակառուցված տարածքային կենտրոնն օգոստոսի 1-ից մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է տրամադրում շուրջ 21000 շահառուի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ պատգամավորների, պետական մարմինների ղեկավարների, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել են ՄՍԾ Վայքի տարածքային կենտրոն։
Շրջայցի ընթացքում ծանոթացել են կառույցում իրականացված աշխատանքներին և շենքային պայմաններին, քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորություններին, ինչպես նաև զրուցել են աշխատակիցների հետ՝ տեղեկանալով քաղաքացու կարիքների գնահատման և տրամադրվող համապատասխան սոցիալական աջակցության աշխատանքների մասին։
Ներկաները եղել են նաև անձի ֆունկցիոնալության գնահատման համար նախատեսված նոր կահավորված սենյակում․ ծանոթացել սարքավորումների հետ, որոնց միջոցով մասնագետները ստուգում են անձի կարողություններն ու հմտությունները, մատուցվում՝ համապատասխան ծառայություններ։
Տարածքային կենտրոնի վերակառուցման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 184 մլն դրամ։