Նորություններ

Հուշամեդալով պարգևատրման արարողություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

սեպտեմբերի 12, 2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հուշամեդալներով է պարգևատրել ԱՍՀՆ նախկին գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանին և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հարություն Բալասանյանին։
 
Վերջիններս պարգևատրվել են սոցիալական ծառայությունների զարգացմանը նպաստելու, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու և համակարգի զարգացման գործում ավանդ ունենալու համար:
 
Նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ նրանց փորձն ու գիտելիքը առաջիկայում ևս իրենց ներդրումը կունենան սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում։