Նորություններ

Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները

հոկտեմբերի 21, 2025

Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։

Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե՝
✅ մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում,
✅ չափահաս եք,
✅ վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել Ոստիկանությունում՝ որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։
Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաև մասնակցել համապատասխան դասընթացների, որոնք հնարավորություն են տալիս գնահատել սեփական ուժերը, զարգացնել Ձեր հմտություններն ու կարողությունները, ճանաչել այն խնդիրները, որոնց կարող են բախվել խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաները։
Յունիսեֆի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվելու է անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են խնամատար ծնող դառնալու նվազագույն չափանիշներին և ցանկություն ունեն իրենց հոգատարությունն ու սերը փոխանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը՝ հետևյալ հղմամբ https://forms.gle/zWy5738R8EvcxGN66 կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։