Նորություններ

Միասնական սոցիալական ծառայության բոլոր ընդունարանների աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների

նոյեմբերի 14, 2024

 

Միասնական սոցիալական ծառայության ընդունարանների աշխատակիցների հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։

Երկօրյա դասընթացներն ընդգրկել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի Միասնական սոցիալական ծառայության բոլոր 49 տարածքային կենտրոնները։

Դասընթացների շրջանակում ներկայացվել է անհրաժեշտ տեղեկատվություն՝ ընդունարանի աշխատակիցների գործառույթների, քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցության, հույզերի կառավարման, կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ․ անդրադարձ է կատարվել նաև հանրային ծառայողի բարեվարքությանը, խորհրդատվության տրամադրման տեխնիկաներին և սկզբունքներին, մասնագիտական այրման համախտանիշի հաղթահարմանը, ինչպես նաև իմիջի ձևավորմանը վերաբերող մի շարք հարցերի։ 

Դասընթացների ինտերակտիվ հատվածում մասնակիցները գործնականում կիրառել են ձեռք բերած հմտությունները։