Նորություններ

Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով

փետրվարի 02, 2026
Հարգելի՛ գործատուներ,
 
Տեղեկացնում ենք, որ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․
  •  տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,
  • տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,
  • ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,
  • կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,
  • ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,
  • համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։
 
Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։
Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։