Նորություններ

ՄՍԾ տարածքային կենտրոններում իրականացվում են աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորումներ

մայիսի 21, 2025

Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզային տարածքային կենտրոններում ապրիլ ամսվանից իրականացվում են աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորումներ՝ տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության ակտիվացման, սոցիալական դեպքի վարման շրջանակում ռեսուրսների ներգրավման և օգտագործման, սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերհանման և  դրանց լուծման առաջարկների մշակման նպատակով։

Ֆորումներին  մասնակցել են ՄՍԾ տարածքային կենտրոնների սպասարկման տարածքում գործող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆիզիկական անձինք։

Քննարկվել են սոցիալական դեպքի վարման շրջանակում և համագործակցության ընթացքում հանդիպող, սոցիալական ծառայությունների ծածկույթի անհրաժեշտությանը վերաբերող ոլորտային մի շարք խնդիրներ։ Ներկայացվել են նաև համագործակցության հաջողված օրինակներ, դիտարկվել վերհանված խնդիրները, ներկայացվել առաջարկներ՝ համագործակցության և ծրագրերի լավարկման վերաբերյալ:  

Ֆորումների ընթացքում քննարկվել են պետական ծրագրերին, Ծառայության գործառույթներին, ինչպես նաև սոցիալական դեպքի վարմանն առնչվող այլ հարցեր․ ֆորումին մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց կողմից իրականացվող ծրագրերի և տրամադրվող աջակցության տեսակների մասին։

ՄՍԾ տարածքային կենտրոններում նմանօրինակ ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական՝ նոր ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քարտեզագրման, համագործակցության ակտիվացման նպատակով։