Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար
ապրիլի 06, 2026
Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։
Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս»-ի և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից համատեղ իրականացվող Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորությանը։
Նախաորակավորման մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://caritas.am/hy/reconstruction-works-artashat/
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ ապրիլի 30, ժամը՝ 12։00։