Նորություններ
Նախարարի տեղակալի ԺՊ Ռուբեն Սարգսյանը մասնակցել է «Դարձի՛ր սոցիալական ձեռներեց, շենացրո՛ւ քո համայնքը» նոր կրթական ծրագրի ծրագրի պաշտոնական բացման արարողությանը
սեպտեմբերի 23, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը մասնակցել է Աշտարակ համայնքում մեկնարկած «Դարձի՛ր սոցիալական ձեռներեց, շենացրո՛ւ քո համայնքը» պետական-մասնավոր հատված համագործակցության նոր կրթական ծրագրի ծրագրի պաշտոնական բացման արարողությանը։
Ռուբեն Սարգսյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության մեծ ներուժի առկայության դերը և շեշտել վերջինիս կարևորությունը համայնքի զարգացմանը խթանելու, սոցիալական անհավասարությունը նվազեցնելու, ինչպես նաև երիտասարդներին ու կանանց հզորացնելու գործում։
Նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը նաև խոսել է ծրագրի իրականացման կարևորության մասին՝ նշելով, որ այն ևս իր ներդրումը կունենա համայնքում առկա մի շարք սոցիալական խնդիրների լուծման գործում:
Կրթական ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Սոցիալական ձեռներեցների դպրոցի միջև կնքված հուշագրի շրջանակում: