Նորություններ
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային նախարարական համաժողովին
հոկտեմբերի 21, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Բուխարեստում կայացած Երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային նախարարական համաժողովին․ այն կազմակերպվել էր Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, երիտասարդության և հասարակական համերաշխության նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖի և Երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ համագործակցությամբ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջնահերթությունները․ երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներն, ինչպես նաև խնամքի հաստատություններ կանխարգելման, այլընտրանքային խնամքի ու ծառայությունների լավագույն փորձը։
Համաժողովի շրջանակում կազմակերպված «Երեխաների պաշտպանության ինտեգրված համակարգեր» խորագրով պանելային քննարկմանը նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք բխում են ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծից և կից օրենսդրական փաթեթից։
Վերջինս անդրադարձել է նաև երեխաներին մատուցվող այլընտրանքային խնամքի ձևերին, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին ուղղված ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։