Նախարարության ներկայացուցիչներն ընդունել են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի մասնակիցներին
օգոստոսի 02, 2024
Բյուջետային գործընթացի թափանցիկության և այդ աշխատանքներում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ուսումնական բաղադրիչի մասնակիցներին։
Նախարարության ներկայացուցիչները երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցներին ներկայացրել են բյուջետային գործընթացի փուլերը, կազմման ընթացակարգերը, առանձնահատկությունները։
Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային ծրագրերի մշակման աշխատանքներում հանրության հետ համագործակցության, պետական ծախսերում հաշվետվողականության, մոնիթորինգի գործիքակազմի կիրառման հետ առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպումն շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, հանդես եկել դիտարկումներով ու առաջարկներով։