Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ

դեկտեմբերի 09, 2025
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։
 
Նախարար Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ու նախատեսվող բարեփոխումները, խոսել դրանց իրականացման կարևորության մասին․ այս համատեքստում նախարարը շեշտել է նաև Վրաստանի հետ փորձի փոխանակման և երկկողմ աշխատանքային այցերի կազմակերպման դերը։
 
Զազա Լոմինաձեն պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու ուղղություններով։