Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի տնօրեն Սալփի Ակարագյանին
սեպտեմբերի 23, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի տնօրեն Սալփի Ակարագյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությանն ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքները՝ մասնավորապես Հայաստանում Կոխլեար իմպլանտացիայի և Կոխլեար իմպլանտ կրող անձանց խոսակցական պրոցեսորների փոխարինման գործընթացը։
Դիտարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումները․ կարևորվել են վերջիններիս որակյալ աջակցող միջոցների տրամադրումն ու ներառական միջավայրի ապահովումը։