Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է SheCan ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված միջոցառմանը
ապրիլի 29, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Փարաքար համայնքում գործող ACT քոլեջում տեղի ունեցած SheCan ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված միջոցառմանը։
Իր ելույթում նախարար Թորոսյանը կարևորել է ծրագրի դերը կանանց, մասնավորապես՝ տեղահանված անձանց մասնագիտական կարողությունների զարգացման և տնտեսական հզորացման գործում։ Նախարարը խոսել է այս ուղղությամբ պետության կողմից սահմանված առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել քննարկում՝ ձեռներեցության և կանանց ֆինանսական անկախության թեմայով, որին մասնակցել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։