Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը Վանաձորում ծանոթացել է սոցիալական բնակարանների վերակառուցման աշխատանքների ընթացքին

մայիսի 06, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Վանաձորում ծանոթացել է սոցիալական բնակարանների վերակառուցման աշխատանքների ընթացքին։
 
Նախարարը տեղում զրուցել է պատասխանատուների հետ և անդրադարձել ծրագրի իրականացման փուլերին ու ժամկետներին։
 
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը եղել է նաև Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում։ Նախարարը շրջել է հաստատության տարածքում, քննարկել կենտրոնի վերանորոգման հետ կապված մի շարք հարցեր։