Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Արարատի մարզում պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ
հունվարի 12, 2026
Արարատի մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն եղել է նաև պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող «Ձեզ համար» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններում։
Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել երեխաներին ու տարեցներին մատուցվող ծառայություններին, շփվել նրանց հետ։
«Ձեզ համար» երեխաների ցերեկային կենտրոնի աշխատակիցների և շահառուների ծնողների հետ քննարկվել են նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակի բարելավման հարցերը։