Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ
մարտի 26, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններ։
Նախարարը շրջել է կենտրոնների տարածքներում, ծանոթացել կազմակերպությունների գործունեությանն ու շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակին։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները․ նախարար Թորոսյանն ընդգծել է հասարակական կազմակերպությունների միջոցով արտապատվիրակված ծառայությունների մատուցման կարևորությունը՝ խոցելի խմբերին առավել հասանելի և որակյալ ծառայություններ մատուցելու գործում։