Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ

սեպտեմբերի 26, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ նախատեսված այցի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն այսօր եղել է «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
 
Հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոնում, շփվել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով։ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։
 
Նշենք, որ «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ում տրամադրվող ծառայություններից օգտվում է 2-ից 18 տարեկան 100 երեխա։ Հաստատությունում գործող տարբեր խմբակների շրջանակում ապահովվում է երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը․ նաև սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի հետ՝ երեխաների իրավունքների պաշտպանության և ծնողավարման հմտությունների զարգացման նպատակով։