Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Հայաստանի Հանրապետության ամենատարեց կենսաթոշակառուին
մարտի 02, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Տավուշի մարզի Մովսես գյուղում այցելել է Հայաստանի Հանրապետության ամենատարեց կենսաթոշակառուին՝ 113-ամյա Աստղիկ Վարդանյանին։ Նախարարը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ և առօրյայով։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և 100 տարին լրացած անձանց 100 տարին լրանալու հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ միասին տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ գումար։