Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
ապրիլի 30, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն:
Նախարարը շրջել է հաստատության տարածքում, հետևել կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքին։
Արսեն Թորոսյանը շփվել է նաև շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ազատ ժամանցի կազմակերպման հնարավորություններով։