Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի և Սիսիանի տարածքային կենտրոններ

հոկտեմբերի 16, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի և Սիսիանի տարածքային կենտրոններ։

Այցի ընթացքում նախարարը հետևել է տարածքային կենտրոններում քաղաքացիների սպասարկման ընթացքին, քննարկել աշխատանքային գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանն առանձնակի կարևորել է անձի ֆունկցիոնալության գնահատման, ինչպես նաև զբաղվածության ծրագրերի վերաբերյալ պատշաճ խորհրդատվության տրամադրման և աշխատանք փնտրող քաղաքացիներին դեպի կայուն զբաղվածություն ուղղորդման ապահովումը։

Նախարարը նշել է, որ ոլորտային ծրագրերի վերաբերյալ մատչելի և ամբողջական տեղեկատվության տրամադրումը պետք է լինի տարածքային կենտրոնների բոլոր աշխատողների առաջնային գործառույթներից մեկը։