Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Եղվարդի տարածքային կենտրոններ
դեկտեմբերի 19, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Եղվարդի տարածքային կենտրոններ։
Նախարարը շրջել է տարածքային կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, խորհրդատվության տրամադրման և դիմումների ընդունման գործընթացին։
Անդրադառնալով պատշաճ հանրային իրազեկման անհրաժեշտությանը՝ նախարար Թորոսյանը խոսել է 2026 թվականի ապրիլի 1-ից պետական նպաստների անկանխիկ եղանակով վճարման գործընթացի կարևորության մասին։
Նախարարը հանձնարարել է տարածքային կենտրոնների աշխատակիցներին ուղիղ կապ հաստատել քաղաքացիների հետ և տեղեկացնել կենսաթոշակների ու նպաստների վճարման տեսակն անկանխիկի փոխելու տարբերակները։
Այցի ընթացքում քննարկվել են նաև Կոտայքի մարզում անապահովության գնահատման նոր համակարգի պիլոտային ծրագրի շրջանակում վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։