Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
հոկտեմբերի 14, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ նախատեսված այցի շրջանակում՝ նախարար Արսեն Թորոսյանն այսօր եղել է Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Նախարարը շրջել է հաստատության տարածքում, տեղում ծանոթացել մատուցվող ծառայությունների ընթացքին, տեղեկացել երեխաների առօրյայի կազմակերպման և հետաքրքրությունների մասին։
Այցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հաստատության շենքային պայմանների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և մի շարք այլ հարցերի։
Նախարար Թորոսյանն ընդգծել է նաև երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։