Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
դեկտեմբերի 10, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ։
Հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կազմակերպության տարածքում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայությունների շրջանակին:
Այցի ընթացքում քննարկվել են նախարարության և հիմնադրամի համագործակցության ընթացքը, առաջիկա քայլերը և ծրագրերի կատարելագործման հնարավոր ուղղությունները։ Ընդգծվել է այն ծրագրերի կարևորությունը, որոնք ապահովում են երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը, նպաստում նրանց ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու զարգացմանը։