Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող Հրազդանի սոցիալական բնակարանների համար նախատեսված տարածք

դեկտեմբերի 19, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող Հրազդանի սոցիալական բնակարանների համար նախատեսված տարածք։
Նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել շենքային պայմաններին և նախատեսված հիմնանորոգման աշխատանքների շրջանակին։
 
Արսեն Թորոսյանը նշել է, որ պետությունը շարունակելու է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման և առկա պայմանների բարելավման ուղղությամբ։