Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է АМАА-ի Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանին
դեկտեմբերի 23, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է АМАА-ի Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է կազմակերպության հետ համատեղ աշխատանքների, ինչպես նաև համագործակցության խորացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում դիտարկվել են նաև սոցիալական բնակարանաշինության և անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման շրջանակում AMAA Armenia-ի հետ համագործակցության հնարավորությունները։