Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին
նոյեմբերի 14, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանին։
Քննարկման առանցքում եղել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրապետական կոլեկտիվ պայմանագրի, ինչպես նաև աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման նախագծերին։
Նախարար Թորոսյանն ընդգծել է նոր մեխանիզմների կարևորությունը՝ աշխատողների և գործատուների միջև առաջացող վեճերի արագ ու արդյունավետ կարգավորման գործում, ինչպես նաև շեշտել հանրապետական կոլեկտիվ պայմանագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրման անհրաժեշտությունը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները կարևորել են սոցիալական գործընկերության դերը և ոլորտային համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։