Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման հիմնադրամի (AGFUND) գործադիր տնօրեն, դոկտոր Նասեր Ալ Քահթանիի հետ

հունվարի 31, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռիյադում՝ Արաբական ծոցի զարգացման հիմնադրամի (AGFUND) կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Նասեր Ալ Քահթանիի հետ։

Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հիմնել համագործակցություն՝ հիմնադրամի մասնակցությամբ Հայաստանում սոցիալական զարգացմանն ուղղված տնտեսական, ֆինանսական, կրթական, գյուղատնտեսական և տեխնոլոգիական նախաձեռնությունների իրականացման համար։