Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ
փետրվարի 10, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ։
Զրույցի առանցքում եղել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ քննարկվել է փորձի փոխանակման, երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված հուշագրի ստորագրման հնարավորությունը։