Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Պեկին+30» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովին
մարտի 11, 2025
Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Պեկին+30» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովին․ այն նվիրված է Կանանց չորրորդ համաշխարհային համաժողովի և Պեկինի հռչակագրի ու Գործողությունների պլատֆորմի ընդունման 30-ամյակին։
Նախարար Մկրտչյանը մտքեր է փոխանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի երեխաների և կանանց հարցերով ազգային աշխատանքային կոմիտեի ղեկավարի տեղակալ Հուանգ Սյաովեյի հետ․ քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։