Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում հանդիպում է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր կոմիտեի անդամ Զառա Ինգիլիզյանի հետ
հունիսի 26, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում հանդիպում է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) գործադիր կոմիտեի անդամ Զառա Ինգիլիզյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համագործակցության խորացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով աջակցել ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ ներգրավելու WEF-ի հարթակներում ընթացող նախաձեռնություններում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։