Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է

նոյեմբերի 28, 2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Շանհայում եւ Պեկինում՝ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայնման համատեքստում։