Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

դեկտեմբերի 25, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։
 
Նախարար Մկրտչյանը դիտել է երեխաների պատրաստած ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, լսել ցանկություններն ու հանձնել ամանորյա նվերները։
 
Վերջինս ծանոթացել է նաև խնամքի հաստատության զգայական սենյակի հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար։
 
Նախարարը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ և խաղաղ մանկություն։