Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
օգոստոսի 10, 2024
«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքների ընթացքին և երեխաներին մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է հաստատություն։ Շրջայցին ներկա եղել է նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։
Հաստատության աշխատակիցների հետ զրույցում նախարարը քննարկել է շենքային պայմաններին, երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։