Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ՝ անձնական օգնականի ծառայության տրամադրման համար

հոկտեմբերի 13, 2023
 
 
2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում․ այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներ:
 
Արդյունքում մասնակիցները կհավաստագրվեն և կհաշվառվեն վերապատրաստված անձնական օգնականների ռեեստրում:
 
Դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ մեկ շաբաթ տևողությամբ:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Դասընթացներին կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր պատրաստ են անձնական օգնականի ծառայություն մատուցել ոչ իրենց ընտանիքի անդամին:
 
Հաշվի առնելով վերոնշյալ կետը՝ անձնական օգնականների դիմումների հաշվառման հարթակում նախկինում գրանցված անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել վերապատրաստման դասընթացներին, իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, հեռախոս, էլ. հասցե, պետք է ուղարկեն marina.manukyan@mlsa.am էլ. հասցեին:
 
Անձնական օգնականների դիմումների հաշվառման հարթակում կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ urlshortener.at/puMYZ
 
Առցանց դիմումները կամ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոս, էլ հասցե, փաստացի բնակության հասցե, անհրաժեշտ է ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը ժամը՝ 18:00-ն: