Նորություններ
Տեղի է ունեցել ԱՍՀ նախարարության բյուջետային գործընթացին նվիրված խորհրդատվական 8-րդ հանդիպումը
սեպտեմբերի 25, 2024
Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային գործընթացին նվիրված խորհրդատվական 8-րդ հանդիպումը
Սեպտեմբերի 20-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՍՀ նախարարության բյուջետային գործընթացին նվիրված խորհրդատվական հանդիպում․ այն կայացել է նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) եռամյա ծրագրի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը բարելավել բյուջետավորման գործընթացը, ներառյալ՝ բյուջեի պլանավորանը, կատարմանը և հսկողությանը: Ծրագիրը համագործակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյոււետային հարցերի մշտական հանձնաժողովի և Բյուջետային գրասենյակի հետ:
Հանդիպման շրջանակում ԱՍՀՆ գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, ԱՄՆ ՄԶԳ/ՀՖԿ ծրագրի ղեկավար Ջորջ Ասատիանին շեշտել են պետական բյուջեի ձևավորման գործընթացում շահագրգիռ կողմերի ներգրավման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել սոցիալական ծառայությունների բարելավման և ֆինանսավորման ռազմավարությունների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև մի շարք մասնագետներ, այդ թվում՝ Սուսաննա Եղիազարյանը՝ ՀՖԿ ծրագրի 1-ին բաղադրիչի ղեկավարը, ով ներկայացրել է 2025թ․ բյուջետային գործընթացիառաջընթացը և համընթաց մարտահրավերները:
Կարինե Հարությունյանը, որպես ՀՖԿ ծրագրի փորձագետ, ներկայացրել է ԱՍՀՆ 2025թ. բյուջետային վերջնական հայտով ներկայացված բյուջետային ծրագրերի վերլուծությանը, անդրադարձել է բյուջետային ծրագրերում ընդգրկված միջոցառումների 2023-2025թթ. ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները, միտումները և խնդիրները:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Էլինե Սանթրոսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակներում ընդունիչ-բաշխիչ կայանների ստեղծան մոտեցումները և անդրադարձել սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիության հարցերին:
Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը ներկայացրել է կանանց և երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող նախաձեռնությունները, ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի աջակցության միջոցառումների գնահատման արդյունքների կիրառելիության վերաբերյալ նախարարության դիրքորոշումը:
ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանն անդրադարձել է ինստիտուտի կողմից իրականացված «Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության» բյուջետային ծրագրի մշտադիտարկման և գնահատման, սոցիալական հետազոտությունների արդյունքներին, որոնք կարող են նպաստել բյուջետային քաղաքականության ձևավորմանը:
Հանդիպման վերջում համաձայնություն է ձեռք բերվել շարունակել ՔՀԿ-ների հետ համագործակցությունը` նպաստելու բյուջետային գործընթացներում շահագրգիռ կողմերի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, ինչը կարևոր գործոն է կայուն զարգացման և սոցիալական արդարության համար: