Տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը
նոյեմբերի 20, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը։
Նիստին մասնակցել են ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, շահագրգիռ գերատեսչությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում անդրադարձել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում վերջերս իրականացված համակարգային փոփոխություններին, որոնք միտված են ապահովելու միասնական մոտեցումներ և առավել պաշտպանված միջավայր՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար։ Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ հետևողական պայքարի և դրա կանխարգելման քաղաքականությունը՝ իրականացնելով դեպքերի վաղ հայտնաբերման, օրենսդրական դաշտի բարելավման, մասնագիտական կարողությունների զարգացման և համայնքային մակարդակում սերտ համագործակցության աշխատանքներ