Նորություններ

Տնային խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

մայիսի 13, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ մատուցել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։
 
Անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով` 2025 թվականի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում 1325 շահառու, որից 50-ը՝ 18 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, իսկ 1275-ը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձ։
 
Ծրագրի շրջանակում շահառուներին մատուցվում են սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։ Խնամքը տրամադրվում է անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:
 
Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն կամ իր ներկայացուցիչը կարող են դիմել փաստացի բնակության վայրն սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
 
2025 թ․ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
 
• «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ (ք․ Երևան, Արարատի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ), հեռ․՝ 010 44 47 92, 010 44 47 61։
• «Համագործակցության կամար» ԲՀԿ (Սյունիքի մարզ), հեռ․՝ 091 76 33 36։
• «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ( Արարատի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ), հեռ․՝ 312 5 72 01։
• «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ (Տավուշի մարզ, Արագածոտնի մարզ), հեռ․՝ 060 90 31 03։
• «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (Արմավիրի մարզ), հեռ․՝ 237 2 30 34։
• «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ (ք․ Երևան), հեռ․՝ 010 24 29 68։